Դօրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մուրադյան (այլ կիրառումներ)
Դօրիան
Ծննդյան անունԳրիգոր Մուրադյան
Ծնվել էօգոստոսի 27, 1988(1988-08-27) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և բլոգեր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կայքdorian.am

Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, օգոստոսի 27, 1988(1988-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, բլոգեր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։ 2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ, դառնում է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվում են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դառնում է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը[1]։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում ցուցադրվում է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը[2]։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվում հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը[3]։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվում է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվում է Դօրիանի դեմքը և հնչում է իրական անուն ազգանունը[4]։ Հաղորդմանը հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշում է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ[5]։

Առավել հայտնի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը Ժանրը Նշում
Սատանան մայրամուտին վիպակ արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում
Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ վեպ հրատարակվել է 2011 թվականի դեկտեմբերին
Կապտուկներ հոգուն պիես պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում
Արհեստական արբանյակը պիես պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինքնագիր» մրցանակը ստացավ Դորիանի «Սատանան մայրամուտին» պատմվածքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  2. «Արվեստը դեմ է հոգու կապտուկներին». Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
  3. «Դրամատիկական թատրոնից կարձակվի արհեստական արբանյակ». Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  4. «ՓՈՓ հանրագիտարան։ Դօրիան։». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.
  5. «Tert.am: Հավատում եմ, որ մյուսներից շուտ եմ հայտնվելու ապագայում. Դօրիան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]